Միացեք մեր Telegram համայնքին

Գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացումը՝ 13 հուլիսի, 2025թ.

I. Ընդհանուր դրույթներ

  1. https://inorain.com կայքը (այսուհետ՝ «Կայք») կառավարվում է «Inorain» ՍՊԸ-ի կողմից (այսուհետ՝ «Ընկերություն»), որի միջոցով վերջինս Ընկերության անունից տրամադրում է ծառայություններ (այսուհետ՝ «Ծառայություններ»)։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը, ինչպես նաև դրա մասն համարվող ցանկացած հարակից պայման կարգավորում են Կայքի միջոցով առաջարկվող Ծառայություններից օգտվելը։
  2. Սույն Գաղտնիության քաղաքականության նպատակն է տեղեկացնել և տեղեկատվություն տրամադրել Ընկերության քաղաքականության մասին՝ կապված Կայքից օգտվելու արդյունքում անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման, բացահայտման կամ այլ կերպ մշակման, ինչպես նաև Հաճախորդի՝ այդ տվյալների նկատմամբ ունեցած իրավունքների հետ։
  3. Ընկերությունը մշակում է անձնական տվյալները Ծառայությունները տրամադրելու և բարելավելու նպատակով։ Ծառայություններից օգտվելով՝ Հաճախորդը համաձայնում է, որ Ընկերությունը հավաքագրի, օգտագործի կամ այլ կերպ մշակի իր տվյալները սույն Քաղաքականությանը համապատասխան։
  4. Ընկերությունն իրավասու չէ օգտագործել Հաճախորդի անձնական տվյալները երկրորդային նպատակներով՝ առանց վերջինիս համաձայնության։ Այդ դեպքում հարցվում է Հաճախորդի համաձայնությունը։
  5. Առանձին ծառայությունների տրամադրման համար Ընկերությունը կարող է հրապարակել լրացուցիչ դրույթներ, որոնք սույն Գաղտնիության քաղաքականության անբաժանելի մասն են կազմում։ Այդպիսի լրացուցիչ դրույթները ներառված են Հավելվածում հրապարակված «Cookie» քաղաքականությունում։
  6. Սույն Քաղաքականությունում օգտագործվող հասկացությունները
  • 6.1Անձնական տվյալ․ ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձը։
  • 6.2Անձնական տվյալների մշակում․ անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց) անձնական տվյալների հավաքագրման, գրանցման, մուտքագրման, համակարգման, կազմակերպման, պահպանման, օգտագործման, վերափոխման, վերականգնման, փոխանցման, ուղղման, արգելափակման, ոչնչացման կամ այլ գործողությունների կատարման հետ կապված ցանկացած գործողություն կամ գործողությունների ամբողջություն։
  • 6.3Անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց․ գործողություն, որն ուղղված է անձնական տվյալները որոշակի կամ անորոշ ծավալով այլ անձանց փոխանցելուն կամ ներկայացնելուն, ներառյալ՝ անձնական տվյալների հրապարակումը լրատվամիջոցներով, տեղադրումը տեղեկատվական հաղորդակցության ցանցերում կամ անձնական տվյալները այլ եղանակով այլ անձի ուշադրությանը ներկայացնելը։
  • 6.4Անձնական տվյալների օգտագործում․ անձնական տվյալներով կատարվող գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշման կայացումը կամ կարծիքի ձևավորումը, իրավունքների ձեռքբերումը, կամ իրավունքների կամ արտոնությունների տրամադրումը, իրավունքների սահմանափակումը կամ դրանցից զրկումը, այլ նպատակի հասնելը, որը վնաս է պատճառում Հաճախորդին կամ երրորդ անձանց կամ կարող է առաջացնել իրավական հետևանքներ կամ այլ կերպ ազդել նրանց իրավունքների և ազատությունների վրա։
  • 6.5Անձնական տվյալները մշակող․ սույն քաղաքականության շրջանակներում՝ անձնական տվյալների մշակումը կազմակերպող և/կամ իրականացնող Ընկերությունը։
  • 6.6Հաճախորդ․ ֆիզիկական անձ, որին վերաբերում են անձնական տվյալները։
  • 6.7Կայքի այցելու․ ցանկացած անձ, որը մուտք է գործում Կայք և օգտվում է դրանից որոշակի նպատակով։
  • 6.8Կայքի օգտատեր․ ցանկացած անձ, որը գրանցված է Կայքում և ունի անձնական հաշիվ։
  • 6.9Երրորդ անձ․ ցանկացած անձ, մարմին, հաստատություն կամ կազմակերպություն, բացի Հաճախորդից, անձնական տվյալները մշակողից կամ լիազորված անձից, որի իրավունքները կամ օրինական շահերը խախտվում են կամ կարող են խախտվել անձնական տվյալների մշակման արդյունքում։
  • 6.10Ծառայություններ․ Ընկերության կողմից տրամադրվող ծառայություններ, որոնց առանձին նկարագրությունը և տրամադրման պայմանները ներկայացված են Հավելվածում և առանձին բաժիններում։

II. Մշակման ենթակա անձնական տվյալները

  1. Սույն Քաղաքականության շրջանակներում մշակման ենթակա անձնական տվյալների ծավալը կարող է փոփոխվել՝ կախված Հաճախորդի կարգավիճակից և վերջինիս կատարած գործողություններից։
  2. Կայքի օգտատերերի համար այդպիսի տվյալները կարող են ներառել՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, կապի հեռախոսահամար, բջջային հեռախոսահամար, առաքման հասցե, տեղեկություններ կազմակերպության մասին, էլեկտրոնային փոստի հասցե, երկրի տվյալներ, քաղաք, բնակության տարածաշրջան։
  3. Առցանց խանութից կատարվող պատվերների և գնումների դեպքում Հաճախորդի բանկային տվյալները Ընկերության կողմից չեն մշակվում։ Բանկային տվյալները մշակվում են միայն Կայքի Ծառայություններից օգտվելիս և միայն Հաճախորդի համաձայնությամբ։ Բանկային տվյալները տրամադրվում են Ընկերության գործընկեր բանկին, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և միայն պատվերի կատարման նախապայմանների հիմքով։ Տվյալները երկրորդային նպատակներով չեն մշակվում։

III. Օգտատիրոջ և Կայքի այցելուների վերաբերյալ այլ անձնական տվյալների մշակումը

  1. Ընկերությունը կարող է նաև հավաքագրել՝
  • 10.1Կայք այցելությունների մանրամասները և ինտերնետային հաղորդակցության վերաբերյալ տվյալները։
  • 10.2Տեխնիկական տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է Հաճախորդն օգտվում Ծառայություններից, մասնավորապես՝ սարքի և զննարկչի մասին, որով Հաճախորդը մուտք է գործում Կայք։
  • 10.3Վճարային տեղեկատվություն և Կայքի միջոցով կատարված գործարքների մանրամասներ, ներառյալ Հաճախորդի վճարումները։
  • 10.4Տեղեկատվություն Հաճախորդի գտնվելու վայրի մասին, ներառյալ IP հասցեն, ինչպես նաև տեղաշարժը։
  • 10.5Ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն, որը Հաճախորդը տրամադրում է Ընկերությանը Կայքի միջոցով («Cookie» գործիքների միջոցով ստացված տվյալներ)։
  • 10.6Որոշ դեպքերում մենք կարող ենք նաև պահանջել ինքնությունը հաստատող փաստաթղթի պատճեն, հասցեն հաստատող փաստաթուղթ կամ այլ տվյալներ։

IV. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքը

  1. Անձնական տվյալները մշակողը պարտավոր է վերահսկել և ապահովել, որ տվյալները մշակվեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։
  2. Անձնական տվյալները մշակվում են օրինական և որոշակի նպատակներով և չեն կարող օգտագործվել երկրորդային նպատակներով՝ առանց Հաճախորդի համաձայնության։
    Անձնական տվյալների մշակումն օրինական է, եթե՝
  • 12.1տվյալները մշակվում են օրենքի պահանջներին համապատասխան, և Հաճախորդը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ
  • 12.2մշակվող տվյալները ստացվել են անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից։

V. Անձնական տվյալների մշակման նպատակները

  1. Հաճախորդի անձնական տվյալները մշակվում են հետևյալ նպատակներով՝
  • 13.1Հաճախորդի նույնականացում Ծառայության տրամադրման շրջանակներում։
  • 13.2Կայքի օգտատերերին անհատականացված ծառայությունների տրամադրում։
  • 13.3Ծառայությունների որակի բարելավում և նոր ծառայությունների մշակում։
  • 13.4Անանուն տվյալների հիմքով վիճակագրական և այլ հետազոտությունների անցկացում։
  • 13.5Կայքի անխափան աշխատանքի և օգտատերերի հաշիվների ֆունկցիոնալության ապահովում և բարելավում։
  • 13.6Կայքի օգտատերերին նորությունների, հատուկ առաջարկների և այլ ապրանքների, ծառայությունների ու միջոցառումների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրում, բացառությամբ այն դեպքերի, երբ Կայքի օգտատերը գրավոր՝ առցանց կամ ոչ առցանց, էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված կերպով հրաժարվել է ստանալ վերոնշյալ տեղեկատվությունը։
  • 13.7Պատվերների, պայմանագրերի և այլ պարտավորությունների արդյունավետ կատարման ապահովում։
  • 13.8Կայքի օգտատերերին և այցելուներին աջակցության տրամադրում, տեխնիկական աջակցության ժամանակացույցի կազմում։
  • 13.9Ծառայություններից օգտվելու վերահսկում։
  • 13.10Տեխնիկական խնդիրների բացահայտում, կանխարգելում կամ այլ անհրաժեշտ տեխնիկական տեղեկատվության հավաքագրում։
  • 13.11Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Ընկերությանը վերապահված գործառույթների, լիազորությունների և պարտականությունների իրականացում և/կամ կատարում։

VI. Անձնական տվյալների գաղտնիության ռեժիմը և մշակման անվտանգությունը

  1. Ընկերությանը բացահայտված անձնական տվյալների մասին տեղեկատվությունը գաղտնի է և պաշտպանված է օրենքով։
  2. Ընկերությունը չի կայացնում որոշումներ, որոնք իրավական հետևանքներ ունեն Կայքի օգտատերերի համար կամ այլ կերպ ազդում են նրանց իրավունքների և օրինական շահերի վրա։
  3. Անձնական տվյալները պաշտպանելու համար Ընկերությունն ապահովում է պաշտպանության բավարար տեխնիկական և կազմակերպչական միջոցներ։
  • 16.1Անձնական տվյալները պաշտպանելու համար Ընկերությունը ձեռնարկում է ողջամիտ քայլեր՝ կանխելու և պաշտպանելու տվյալները ապօրինի օգտագործումից, մուտքից, բացահայտումից, փոփոխումից, ոչնչացումից կամ այլ միջամտությունից։
  • 16.2Ընկերությունը ձեռնարկել է իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցներ՝ անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար։

VII. Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց

  1. Ընկերությունն իրավունք ունի փոխանցել անձնական տվյալները երրորդ անձանց՝ Հաճախորդի համաձայնությամբ։
  2. Ընկերությունն իրավունք ունի փոխանցել անձնական տվյալները երրորդ անձանց, երբ դա բխում է Ընկերության՝ անձնական տվյալների մշակման նպատակներից, ինչպես նաև երբ դա անհրաժեշտ է Ընկերության գործառույթների, պարտականությունների և լիազորությունների կատարման համար։
  3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև Ընկերության իրավական պարտավորությունների հիմքով՝ Հաճախորդի անձնական տվյալները կարող են փոխանցվել այդ մարմիններին։
  4. Կայքը կարող է պարունակել երրորդ անձ կազմակերպությունների կայքերի հղումներ։ Այդ կայքերը կարող են ունենալ սեփական գաղտնիության քաղաքականություններ, և Ընկերությունը դրանց համար պատասխանատվություն չի կրում։
  5. Ընկերության սեփականատիրոջ փոփոխման, վերակազմակերպման կամ այլ դեպքի արդյունքում անձնական տվյալները այլ անձի փոխանցելու դեպքում Ընկերությունը ձեզ կծանուցի էլեկտրոնային փոստով՝ համապատասխան ծանուցում հրապարակելով նամակում և/կամ IPTV Star հավելվածում՝ պարզաբանելով նոր տվյալներ մշակողի ինքնությունը և Հաճախորդի ընտրության հնարավորությունները անձնական տվյալների վերաբերյալ։
  6. Ընկերությունը կարող է Անձնական տվյալները փոխանցել ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընկերություններին, այլև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող գործընկեր կազմակերպություններին, որոնք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով ունեն պաշտպանության համապատասխան մակարդակ։

VIII. Անձնական տվյալների բացահայտումը

  1. Հաճախորդի անձնական տվյալները կարող են բացահայտվել, երբ դա ողջամտորեն անհրաժեշտ է՝
  • 23.1իրավական պարտավորությունները կատարելու համար։
  • 23.2Ընկերության իրավունքներն ու սեփականությունը պաշտպանելու համար։
  • 23.3Ծառայությունների հետ կապված հնարավոր խախտումները կանխելու կամ քննելու համար։
  • 23.4Կայքի օգտատերերի, այցելուների կամ հանրության անվտանգությունն ապահովելու համար։
  • 23.5իրավական պատասխանատվությունից պաշտպանվելու համար։
  • 23.6այլ նպատակներով՝ Հաճախորդի համաձայնությամբ։

IX. Անձնական տվյալների պահպանումը և ժամկետները

  1. Ընկերությունը գտնվում և գործում է Հայաստանի Հանրապետությունում, և անձնական տվյալները պահվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։
  2. Ընկերությունը պահպանում է անձնական տվյալները այնքան ժամանակ, քանի դեռ Հաճախորդն օգտվում է ծառայություններից։ Եթե Ծառայությունները դադարեցվում են Կայքի Ընդհանուր դրույթներով և պայմաններով նախատեսված հանգամանքներում, անձնական տվյալները կպահվեն Ընկերության համակարգերում և կմշակվեն այնքան ժամանակ և այն ծավալով, որքան օբյեկտիվորեն անհրաժեշտ է տվյալների մշակման նպատակներին հասնելու համար, Հաճախորդի համաձայնությամբ որոշված ժամկետով, կամ Ընկերության իրավական պարտավորությունները կատարելու, վիճաբանությունները լուծելու և Ընկերության իրավական համաձայնագրերի կատարումն ապահովելու համար։

X. Հաճախորդի իրավունքները և պարտականությունները

  1. Հաճախորդն իրավունք ունի ցանկացած պահի հետ վերցնել իր տված համաձայնությունը՝ ուղարկելով «Անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչ» վերնագրով գրավոր ծանուցում կամ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային նամակ Կապի տվյալների բաժնում նշված հասցեներին։ Արդյունքում Ընկերությունը ջնջում է տվյալ անձի մասին հավաքագրված անձնական տվյալները։
  2. Հաճախորդն իրավունք ունի ստանալ տեղեկատվություն իր անձնական տվյալների, տվյալների մշակման, մշակման հիմքերի և նպատակների, տվյալները մշակողի, դրա գտնվելու վայրի, ինչպես նաև այն անձանց շրջանակի մասին, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները։
  3. Եթե Հաճախորդը գտնում է, որ իր անձնական տվյալների մշակումն իրականացվում է սույն օրենքի պահանջների խախտմամբ կամ այլ կերպ խախտում է իր իրավունքներն ու ազատությունները, նա իրավունք ունի բողոքարկել մշակողի գործողությունները, անգործությունը կամ որոշումները անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին կամ դատարան։
  4. Հաճախորդն իրավունք ունի կապվել Ընկերության հետ Կապի տվյալների բաժնում նշված տեղեկատվության միջոցով։
  5. Հաճախորդը պարտավոր է պահանջել Մշակողից ուղղել կամ ջնջել իր անձնական տվյալները, եթե անձնական տվյալները թերի են կամ ոչ ճշգրիտ կամ հնացած են կամ ձեռք են բերվել ապօրինի կերպով կամ անհրաժեշտ չեն մշակման նպատակներին հասնելու համար։

XI. Գաղտնիության համաձայնագրի փոփոխման կարգը

  1. Ընկերությունն իրավունք ունի փոփոխություններ կատարել Գաղտնիության քաղաքականությունում։
  • 31.1Գաղտնիության համաձայնագրի փոփոխված տարբերակը ենթակա է հրապարակման Հավելվածում։
  • 31.2Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները ուժի մեջ են մտնում «Թարմացվել է» նշված ամսաթվին, և Հաճախորդի կողմից Ծառայություններից փոփոխման ամսաթվից հետո շարունակական օգտվելը համարվում է սույն պայմանների հետ համաձայնություն և դրանց ընդունում։

XII. Կապի տվյալներ

  1. Ընկերության գտնվելու վայրը և նամակագրության հասցեն՝ 651 N Broad St, Suite 201, Middletown, Delaware։
  2. Ընկերության էլեկտրոնային փոստի հասցեն՝ [email protected]
  3. Ընկերության հեռախոսահամարը՝ (+374) 41 151 131

XIII. Եզրափակիչ դրույթներ

  1. Գաղտնիության համաձայնագրի հայերեն և այլ լեզուներով թարգմանված տարբերակների միջև անհամապատասխանությունների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։
  2. Սույն Գաղտնիության համաձայնագիրը թարմացվել է 2025թ. հուլիսի 13-ին։
Գաղտնիության քաղաքականություն | IPTV Star